Մեդիամաքսի թիմը ADC-ի օժանդակությամբ բարձրացել է Արարատ

10.08.2009 | 11:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Մեդիամաքսի թիմը արշավ է կատարել դեպի Արարատ լեռան գագաթը (5165 մետր):

Արշավը, որի գլխավոր հովանավորը ADC ինտերնետ պրովայդերն էր, կոչվում էր Climbing the Dream եւ նվիրված էր երկու պատմական տարեդարձերի` դեպի Արարատ առաջին արշավի 180-ամյակին եւ Խաչատուր Աբովյանի 200-ամյակին:

180 տարի առաջ` 1829թ. սեպտեմբերի 27-ին, Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Իոհան Ֆրիդրիխ Պարրոտը եւ Խաչատուր Աբովյանը պատմության մեջ առաջին անգամ հասան Արարատի գագաթը: Այս տարվա հոկտեմբերի 15-ին Հայաստանում կնշվի Խաչատուր Աբովյանի 200-ամյակը:

Մեդիամաքսի փոխտնօրեն Կարեն Անտոնյանը օգոստոսի 4-ին Արարատի գագաթին բարձրացրել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Մեդիամաքսի եւ ADC-ի դրոշները:

“Արարատ բարձրանալը մեր վաղեմի երազանքն էր, եւ մենք շնորհակալ ենք ADC ընկերությանը, որը մեզ օգնեց այն իրականություն դարձնել”, - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Մեդիամաքսի թիմի կազմում Արարատ են բարձրացել նաեւ սպորտային լրագրող Աշոտ Լեւոնյանը եւ Հայաստանում ծնված STA ընկերությունների լատվիական խմբի նախագահ Պավել Սայադովը:

Դիտում՝ 12159
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW