ԶՊՄԿ-ն դիմակայում է համաշխարհային շուկայի տատանումներին

29.07.2009 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Չնայած շարունակվող համաշխարհային ճգնաժամին, “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ն /ԶՊՄԿ/ շարունակում է իր անխափան աշխատանքը, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում:

Կոմբինատը պահպանել է բոլոր աշխատատեղերը եւ աշխատավարձը վճարում է ժամանակին:

Ընկերությունում նշել են, որ եվրոպական շուկաներում մոլիբդենի պահանջարկի կտրուկ անկումը հաջողվել է փոխհատուցել` ապահովելով արտադրանքի կայուն վաճառք ասիական շուկաներում, եւ հավելել, որ “հենց այդ ռազմավարությունն է թույլ տվել պահպանել վաճառքի կայուն աճը եւ ապահովել կոմբինատի եկամուտները”:

“Այս ամենը հնարավոր է դարձել հեռատեսական գործարար եւ ներդրումային քաղաքականության, բաժնետերերի ֆինանսական աջակցության եւ գերմանական “ՔՐՈՆԻՄԵՏ” մայր կոնցեռնի կողմից համաշխարհային շուկայում իրականացվող իրացման ռազմավարության շնորհիվ”, - նշել են ընկերությունում` ընդգծելով, որ ՀՀ կառավարության շարունակական աջակցությունը մեծապես նպաստել է կոմբինատի կայուն զարգացմանը, սատարել սոցիալական ծրագրերի իրականացմանը եւ աշխատատեղերի պահպանմանը:

Ընկերության մամլո ծառայությունում տեղեկացրել են, որ նախատեսվում է մինչեւ 2010թ. վերջացնել տարածաշրջանում հանքաքարի ամենամեծ աղացի կառուցումը, որի շնորհիվ վերամշակման ծավալը կհասնի տարեկան 14 մլն տոննայի:

Նախատեսվում է նաեւ ավարտել գոլորշու արտադրամասի եւ ժամանակակից տրանսֆորմատորային կայանի շինարարությունը, ջրի էկոլոգիական օգտագործման համար ամբարտակի կառուցումը:

Դիտում՝ 12391
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW