Grant Thornton Amyot-ը համաձայնագիր է ստորագրել Ղրղզստանի Ազգային բանկի հետ

23.07.2009 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Grant Thornton Amyot ընկերությունը համաձայնագիր է ստորագրել Ղրղզստանի Ազգային բանկի հետ 2009թ. ֆինանսական հաշվետվության աուդիտի անցկացման վերաբերյալ:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, Grant Thornton Amyot-ը հաղթել է մրցույթում, որի արդյունքները հաստատվել են Ղրղզստանի խորհրդարանի կողմից:

Grant Thornton Amyot-ը մի քանի տարի, ներառյալ 2008թ., անցկացրել է ՀՀ Կենտրոնական բանկի աուդիտը:

 

Դիտում՝ 13815

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW