Մեկնարկում է ֆինանսական հատվածի ղեկավարների մասնագիտական կարողությունների զարգացման ծրագիրը

13.07.2009 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հուլիսի 17-ին Երեւանում տեղի կունենա «Ֆինանսաբանկային Քոլեջ» hիմնադրամի կողմից իրականացվող «Ճգնաժամը որպես հնարավորություն» խորագրով ծրագրի «Կազմակերպությունների ղեկավարներ» ենթածրագրի բացումը:

Նոր ծրագրի շնորհանդեսի ընթացքում տեղի կունենա «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամ: Նոր մտածողության դրսեւորումներ: ՀՀ կառավարության բարեփոխումներ: Ֆինանսական համակարգերի նոր հնարավորությունները համաշխարհային ճգնաժամի պայմաններում (համաշխարհային փորձ, ՀՀ հնարավորություններ)» թեմայով սեմինարը:

Սեմինարին ելույթ կունենան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:

«Կազմակերպությունների ղեկավարներ» ենթածրագիրը նպատակաուղղված է ՀՀ ֆինանսական համակարգի՝ առեւտրային բանկերի, վարկային, ապահովագրական, ներդրումային, վճարահաշվարկային եւ այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների իրազեկվածության բարձրացմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը:

«Ճգնաժամը որպես հնարավորություն» ծրագիրը կրելու է շարունակական բնույթ եւ նպաստելու է ՀՀ ֆինանսական համակարգում նոր մտածողության ձեւավորման գործընթացին:

Հունիսի 5-ին «Ճգնաժամը որպես հնարավորություն» ծրագիրը բացել եւ «Երիտասարդ մասնագետներ» ենթածրագրի շուրջ 260 մասնակիցների համար «Հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունները Հայաստանում մինչեւ ֆինանսական ճգնաժամը եւ ներկայումս» թեմայով դասախոսություն էր վարել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Ճգնաժամը որպես հնարավորություն» ծրագրի տեղեկատվական գործընկերներն են Մեդիամաքս գործակալությունը եւ Banks.am պորտալը:
 

Դիտում՝ 13403
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW