Մեդիամաքսն ու Ֆինանսաբանկային Քոլեջը համագործակցության համաձայնագիր են ստորագրել

10.07.2009 | 15:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Մեդիամաքսն ու Ֆինանսաբանկային Քոլեջը համագործակցելու են ՀՀ ֆինանսական եւ կրթական համակարգերի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրագործման միջոցով:

Այսօր համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել «Մեդիա Մաքս» ՓԲԸ եւ «Ֆինանսաբանկային Քոլեջ» Հիմնադրամի միջեւ:

Համաձայնագրի շրջանակներում կողմերը ձեռնարկելու են ֆինանսական ուսումնական ծրագրերի մշակման, միջազգային ծրագրերին մասնակցելու, սեմինարների եւ գիտաժողովների կազմակերպման, մասնագիտական գրականության հրատարակման եւ հասարակայնության հետ կապերի ապահովման համատեղ քայլեր:

Համագործակցության հիմնական գործիքը լինելու է Մեդիամաքսին պատկանող www.Banks.am ֆինանսական պորտալը:

Դիտում՝ 14614

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW