Տարվա արդյունքներով “ԱՐՄԵՆԱԼ”-ը նախատեսում է հասնել արտադրանքի ծավալների կրկնապատկման

08.07.2009 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. հունվար-հունիս ամիսներին “ԱՐՄԵՆԱԼ” փայլաթիթեղագլանակային գործարանի արտադրանքի ծավալը 77%-ով գերազանցել է 2008թ. առաջին կիսամյակի ցուցանիշը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ձեռնարկության մամլո ծառայությունում, 2009թ. հունիսին գործարանն արտադրել է շուրջ 2,5 հազար տոննա փայլաթիթեղ, ինչը 12%-ով գերազանցում է նախագծված ցուցանիշը: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից գործարանը թողարկել է ավելի քան 10 հազար տոննա արտադրանք: Տարվա արդյունքներով նախատեսվում է հասնել արտադրանքի ծավալների կրկնապատկման:

“ԱՐՄԵՆԱԼ”-ում արտադրության աճն ուղեկցվում է բոլոր տեխնիկատնտեսական չափանիշների բարելավմամբ. արտադրանքի ինքնարժեքն իջել է 60%-ով, իսկ արտադրական խոտանը հասցվել է նվազագույնի:

Գործարանն ապահովված է պատվերներով մինչեւ տարեվերջ: Ձեռնարկության արտադրանքն արտահանվում է հիմնականում ԱՄՆ, ակտիվորեն ընթանում է Մերձավոր Արեւելքի շուկաների գրավումը:

“ԱՐՄԵՆԱԼ”-ը ստեղծվել է Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: 2008 թ-ից ընկերությունն ընդգրկվել է “ՌՈՒՍԱԼ” խմբում:

Դիտում՝ 9726
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW