ՎԶԵԲ-ը “Էլիտ Գրուպին” տրամադրել է $5,5 մլն-ի վարկ

01.07.2009 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ “Էլիտ Գրուպ” ՓԲԸ կառուցապատող ընկերությանը տրամադրել է $5,5 մլն-ի վարկ եւ 130 հազար եվրոյի դրամաշնորհ` էներգամատակարարման ոլորտում “Էլիտ Գրուպի” նորարարությունների խրախուսման նպատակով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վարկային պայմանագիրը այսօր Երեւանում ստորագրել են ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերի Ռազլոգը եւ “Էլիտ Գրուպի” գլխավոր տնօրեն Արմեն Մկոյանը:

Արմեն Մկոյանն ընդգծել է, որ “չնայած ճգնաժամին, որի պայմաններում շինարարությունը համարվում է ամենառիսկային ոլորտներից մեկը, ՎԶԵԲ-ը հավատացել է մեր ընկերության զարգացման հեռանկարին”:

Ստորագրման արարողությանը ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ “Էլիտ Գրուպը” երկրի լավագույն կառուցապատողներից մեկն է` հիշեցնելով, որ կառավարությունն ընկերությանը տրամադրել է պետական երաշխիքներ` ձեռնարկած նախագծերի շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով: Վարչապետը հույս է հայտնել, որ կառուցապատողների նկատմամբ կառավարության եւ միջազգային ֆինանսական կառույցների վստահությունը խթան կհանդիսանան Հայաստանի շինարարության ոլորտում մասնավոր հատվածի ներդրումների համար:   

ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆոսթյերը նշել է, որ այդ վարկով ՎԶԵԲ-ը “աջակցում է ոչ միայն “Էլիտ Գրուպին”, այլեւ ՀՀ ողջ տնտեսությանը”:

Դիտում՝ 11939
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW