«Յունիբանկը» վերսկսում է «լայնածավալ» հիփոթեքային վարկավորումը

25.06.2009 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «Յունիբանկն» այսօր հայտարարել է հիփոթեքային եւ բիզնես վարկավորման նոր ծրագրերի մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են բանկի մամլո ծառայությունում, «Յունիբանկը» վերսկսում է հիփոթեքային «լայնածավալ» վարկավորումը առաջնային եւ երկրորդային շուկաներում:

Անշարժ գույքի ձեռքբերման եւ վերանորոգման վարկերը բանկը տրամադրում է առավելագույնը 10 տարի ժամկետով եւ տարեկան 20-22% տոկոսադրույքով: Անշարժ գույքի ձեռք բերման համար նվազագույն կանխավճարը 30% է: Հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը կազմում է $100 000: Ծրագիրն ընդգրկում է ինչպես Երեւանը, այնպես էլ ՀՀ մարզերը:

«Յունիբանկը» մշակել է նաեւ փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելու նոր ծրագիր արտադրության, առեւտրի, սպասարկման, տրանսպորտի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում: Ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվելու են մինչեւ 5 տարի  մարման ժամկետով եւ տարեկան 20-24% տոկոսադրույքով: Վարկերի առավելագույն գումարը կազմելու է $ 200 000:

Դիտում՝ 13291

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW