Երևան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր հայտարարել է, որ «կառավարության եւ խորհրդարանի միջեւ հակասություններ չկան հարկային փոփոխությունների փաթեթի վերաբերյալ, դա նորմալ երկխոսություն է»:

Այսօր պատասխանելով ՄԵԴԻԱՄՍՔՍ-ի հարցին` Տիգրան Սարգսյանը նկատել է, որ կառավարությունը պատգամավորներից հաճախ է առաջարկներ ստանում տարբեր օրինագծերի վերաբերյալ, եւ հարկային փաթեթը բացառություն չէ:

«Հարկային փաթեթը նախատեսում է նոր ինստիտուտների ներդրում, որոնք նախկինում չեն կիրառվել Հայաստանում, եւ այդ տեսանկյունից մենք կիսում ենք մեր գործընկերների մտավախությունները»,- նշել է կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ է արել «արհեստական իրարանցում չստեղծել բնականոն աշխատանքային գործընթացի շուրջ»:

Դիտում՝ 16396

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW