ՎԶԵԲ-ը բանակցում է ԿԲ-ի հետ` բանկերին դրամով վարկեր տրամադրելու մասին

12.06.2009 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ հետ բանակցություններ է վարում բանկերին ազգային արժույթով վարկեր տրամադրելու ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտնել է ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերի Ռազլոգը:

“Ներկայումս ՎԶԵԲ-ը հայկական դրամով ակտիվներ չունի, այդ պատճառով մենք դիտարկում ենք դրանց ներգրավման հնարավորությունը եւ արդեն բանակցություններ ենք վարում ՀՀ ԿԲ-ի հետ”,- ասել է Վալերի Ռազլոգը` նշելով, որ ԿԲ-ը դեռեւս չի պատասխանել ՎԶԵԲ-ի առաջարկին:

“Եթե մեզ հաջողվի դրամով ակտիվներ ներգրավել, մենք բանակցություններ կսկսենք ՀՀ բանկերի եւ իրական հատվածի հետ` նրանց դրամով վարկեր տրամադրելու ուղղությամբ”,- ասել է Վալերի Ռազլոգը:

Դիտում՝ 14559

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW