Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել, որ “Մեդիամաքսը” միշտ հետաքրքրիր եւ արդիական նախաձեռնություններով է հանդես եկել Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ ֆինանսական լրատվության դաշտում` փորձելով իր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել առկա իրողություններին եւ պահանջներին համապատասխանող”: “Շնորհավորում եմ Մեդիամաքս լրատվական գործակալությանը 10-ամյակի կապակցությամբ: Գործակալության գործունեության 10 տարիների ընթացքում երիտասարդ կադրերով համալրված Ձեր կոլեկտիվը միշտ հետաքրքրիր եւ արդիական նախաձեռնություններով է հանդես եկել Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ ֆինանսական լրատվության դաշտում` փորձելով իր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել առկա իրողություններին եւ պահանջներին համապատասխանող: Հավատացած եմ, որ Ձեր գործակալությունը կշարունակի իրեն հատուկ պատասխանատվությամբ իրականացնել իր առաքելությունը”, - ասել ՀՀ ԿԲ նախագահը: Tweet Դիտում՝ 10446