ՎԶԵԲ-ը Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման համար կհատկացնի 5 մլն եվրո

25.05.2009 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման համար կհատկացնի 5 մլն եվրոյի չափով վարկ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՎԶԵԲ-ում, միջոցներն ուղղվելու են մետրոյի,  որից ավելի ակտիվ օգտվում է բնակչության անապահով մասը, արդիականացմանն ու անվտանգության բարձրացմանը:

Վարկն սուվերեն երաշխիքներով տրամադրվելու է “Կ. Դեմիրճյանի անվ. Երեւանի մետրոպոլիտեն” ՓԲԸ-ին:

Մայրաքաղաքի մետրոպոլիտենի վերակառուցման նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 16,3 մլն եվրո:

ՎԶԵԲ-ի վարկին զուգահեռ` քննարկվում է նաեւ միջոցների տրամադրման հնարավորությունը Եվրոպական ներդրումային բանկի (5 մլն եվրո) եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության Ներդրումային գործիքի (Neighborhood Investment Facility, NIF, 5 մլն եվրո) կողմից:

Դիտում՝ 13301

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW