«Հայբիզնեսբանկն» առաջատարն է KFW-ի հիփոթեքային վարկերի տեղաբաշխման ցուցանիշով

25.05.2009 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. «Հայբիզնեսբանկը» զբաղեցնում է առաջին տեղն ըստ KFW գերմանական բանկի ծրագրին մասնակցող ՀՀ 10 բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տեղաբաշխված վարկերի ընդհանուր ծավալի:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Հայբիզնեսբանկի» մամլո ծառայությունում, Գերմանահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում բանկի տրամադրած հիփոթեքային վարկերի տեսակարար կշիռը կազմում է 19.5%:

Այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ բանկից հիփոթեքային վարկ ստացած վարկառուների թիվը 156 է, որոնց տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմում է 931.8 մլն դրամ: Ընդ որում, բնակարանների ձեռքբերման վարկերը կազմում են ընդհանուր պորտֆելի 47.2%-ը, իսկ մնացած մասը բաժին է ընկնում վերանորոգման նպատակով տրամադրված վարկերին:

Դիտում՝ 15793
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW