Jethro Tull-ի համերգը Երեւանում կկայանա “Ամերիաբանկի” ֆինանսական օժանդակությամբ
06.05.2009 | 13:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Մայիսի 22-ին` իր եվրոպական շրջագայության շրջանակներում, լեգենդար Jethro Tull ռոք-խումբը համերգ կունենա Երեւանում:
Ինչպես այսօր տեղեկացրել է Vibrographus պրոդյուսերական կենտրոնի համահիմնադիր Գագիկ Գյուլբուդաղյանը, երեւանյան համերգը տեղի կունենա “Լույս” հիմնադրամի եւ “Ամերիաբանկի” ֆինանսական աջակցությամբ: Նա նշել է, որ Հայաստանը Հարավային Կովկասի երկրներից առաջինն է հյուրընկալում այդ աստիաճն ճանաչված ռոք-խումբ:
Vibrographus կենտրոնի մյուս համահիմնադիր Վարդան Գրիգորյանը նշել է, որ Jethro Tull-ի համերգի մասին նորությունը հսկայական իրարանցում է առաջացրել լեգենդար ռոք խմբի երաժշտության երկրպագուների շրջանում, սակայն համերգային ծրագրի բովանդակությունը “գաղտնի է պահվում եւ անակնկալ է լինելու հանդիսատեսի համար”:
“Ամերիաբանկի” մարկեթինգի եւ PR-ի բաժնի ղեկավար Ռեբեկա Հակոբյանն ասել է, որ բանկը կարեւորություն է տալիս Հայաստանում առաջադեմ երաժշտության տարածմանը եւ օժանդակելու է հայկական ռոքի զարգացմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: