ՀՀ պետբյուջեի դեֆիցիտը 2009թ. I եռամսյակում կազմել է 13.6 մլրդ դրամ

05.05.2009 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. 2009թ. I եռամսյակում ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են շուրջ 139.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 153.4 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված եռամսյակային ծրագրի, համապատասխանաբար, 103.1 եւ 90.9 տոկոսը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունում, 2008թ. I եռամսյակի համեմատ ՀՀ պետական բյուջեի եկամուտները նվազել են 9.7%-ով, իսկ ծախսերն ավելացել են 10.4%-ով:

Եկամուտների նվազումը պայմանավորված է հարկերի եւ տուրքերի 16.7%-ոց նվազմամբ: Նույն ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճարները եւ այլ եկամուտներն աճել են, համապատասխանաբար, 1.2%-ով եւ 68.6%-ով:

Պետբյուջեի եկամուտների 76.3%-ը ձեւավորվել է հարկերի եւ տուրքերի, 15.4%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.6%-ը` այլ եկամուտների եւ 1.8%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

Բյուջեի ծախսերի10.4%-ով ավելացումը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների եւ նպաստների ¥12.1%-ով¤, ծառայությունների ձեռքբերման ¥11.6%-ով¤, աշխատավարձի ¥20.9%-ով¤ եւ ծառայությունների ¥12.1%-ով¤ ծախսերի աճով:

2009 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն ¥առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող վարկային ծրագրերի գծով միջոցների ներհոսքի¤ կատարվել է 13.6 մլրդ դրամ ($36,5 մլն) պակասուրդով` նախատեսված ավելի քան 33.1 մլրդ-ի դիմաց:

Դիտում՝ 11839
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW