“Ամերիաբանկը” ստացավ նոր ISO 9001:2008 վկայական

22.04.2009 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Գերմանական TUV RHEINLAND GROUP ընկերության կողմից “Ամերիաբանկին” շնորհվել է ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային  ստանդարտներին համապատասխանության վկայական:

“Ամերիաբանկ”-ն առաջինն է ՀՀ ֆինանսական շուկայում, որ արժանանում է ISO 9001:2008  նոր խմբագրությամբ ստանդարտին համապատասխանության վկայականի, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին բանկի մարկետինգի բաժնում:

Ներդնելով Որակի կառավարման ISO 9001:2008 ստանդարտին համապատասխան համակարգ` “Ամերիաբանկ”-ը մշակել է ավելի քան 65 բիզնես գործընթաց, որոնք ներառում են ոչ միայն ծառայություններին վերաբերվող գործընթացներ, այլեւ հարակից գործընթացներ, որոնք մշտապես վերահսկվում, չափվում եւ անընդհատ կատարելագործվում են:

“Հաճախորդի բավարարվածության աստիճանը համարելով բանկի գործունեության գնահատման կարևորագույն ցուցանիշ` բանկը առաջիններից էր ՀՀ ֆինանսական շուկայում, որ ներդրեց եւ այժմ էլ հաջողությամբ կիրառում է հաճախորդների բավարարվածության չափման NPS համակարգը”, - նշեցին “Ամերիաբանկում”:

Որակի կառավարման համակարգի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով  ներկայումս “Ամերիաբանկում” ակտիվ աշխատանքներ են տարվում բանկում CRM (Customer Relationship Management) ժամանակակից համակարգի ներդրման ուղղությամբ, որը կապահովի հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման նոր մոտեցում եւ ծառայությունների մատուցման բոլոր բիզնես գործընթացների ավտոմատացում:

Դիտում՝ 15028
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW