2009թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կրճատվել են 14,6%-ով

21.04.2009 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 14,6%-ով` կազմելով 84 մլրդ 644,9 մլն դրամ:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությանը հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հարկային մուտքերից պետբյուջեի եկամուտները հունվար-փետրվար ամիսներին կրճատվել են 17,5%-ով` կազմելով 65 մլրդ 011,1 մլն դրամ: Միաժամանակ, հարկային մուտքերը հունվար-փետրվար ամիսների ապահովել են պետբյուջեի եկամուտների 76,8%-ը` ՀՆԱ նկատմամբ կազմելով 23%: 

Պարտադիր սոցիալական վճարումների ծավալը 2009թ. հունվար-փետրվար ամիսներին 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 5,4%-ով` կազմելով 12 մլրդ 781,8 մլն դրամ:

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին պետբյուջեի ծախսերը ավելացել են 5,3%-ով` կազմելով 98 մլրդ 9410,2 մլն դրամ: Պետբյուջեի դեֆիցիտը հաշվետու ժամանակաահտվածում կազմել է 265,3 մլն դրամ:

Դիտում՝ 9626

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW