“Այս շաբաթ պարտատոմսերի տոկոսադրույքները էական փոփոխություն չեն կրի”

21.04.2009 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. ապրիլի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում կորպորատիվ պարտատոմսերով կատարված գործարքների ընդհանուր ծավալը նախորդ շաբաթվա հետ համեմատ նվազել է 36.2%-ով ու կազմել մոտ 65.4 մլն դրամ:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել է “Կապիտալ Ասեթ մենեջմենթ” ներդրումային ընկերության բրոքեր-դիլեր Ալիկ Առաքելյանը:

Ըստ նրա, գործարքների 92.1%-ը կնքվել է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի, “ԻՄԷՔՍ Գրուպ” ՍՊԸ-ի ու “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ-ի պարտատոմսերով: Նշված թողարկողների պարտատոմսերով կատարվել են 60.2 մլն դրամի գործարքներ:

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է պարտատոմսերի եկամտաբերության որոշակի նվազում: Նվազել են մասնավորապես “ԻՄԷՔՍ Գրուպի”, “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ի ու “Վալլետտա” ՍՊԸ-ի 2-րդ տրանշով տեղաբաշխված պարտատոմսերի եկամտաբերությունը, համապատասխանաբար` 0,13, 1,48 ու 1,07 տոկոսային կետերով:

“Նշված պարտատոմսերի եկամտաբերության նվազման հիմնական պատճառնեից  մեկը Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0,25 տոկոսային կետով նվազեցումն էր”, - ասել է Ալիկ Առաքելյանը, նշելով, որ եկամտաբերության միակ աճը (0.24 տոկոսային կետով) գրանցվել “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ-ի պարտատոմսերով գործարքներում:

Ալիկ Առաքելյանի գնահատմամբ, ապրիլի 7-ին Կենտրոնական բանկի կողմից որդեգրած ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը բերել է պարտատոմսերի շուկայում որոշակի դրական տեղաշարժերի ու եթե Կենտրոնական բանկը առաջիկա շաբաթվա ընթացքում եւս պահպանի որդեգրած քաղաքանությունը, ապա կարելի է ակնկալել, որ պարտատոմսերի տոկոսադրույքները էական փոփոխություն չեն կրի, իսկ եթե կրեն` ապա դեպի նվազում:

ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով անդրադարձ կատարելով մարտի ընթացքում պարտատոմսերի շուկայի զարգացումներին, “Կապիտալ Ասեթ մենեջմենթ” ընկերության  ներդրումային խորհրդատու Անի Վարդանյանը  տեղեկացրեց, որ 2009թ. մարտ ամսվա ընթցքում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում կորպորատիվ պարտատոմսերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 1468 միլիոն ՀՀ դրամ (գործարքների 26.1%-ը իրականցվել է “Կապիտալ Ասեթ Մենեջմենթ” ՓԲԸ-ի կողմից): Մարտ ամսվա ընթացքում 3 բանկերի կողմից (Կոնվերս Բանկ, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան և Արդշինինվեստբանկ) թողարկված կորպորատիվ պարտատոմսերով կատարվել է 1180 միլիոն ՀՀ դրամ ծավալով գործարքներ, որը կազմել է կորպորատիվ պարտատոմսերի շուկայի գործարքների շուրջ 80.4%-ը:

Անի Վարդանյանը նաև նշեց, որ դրամի կտրուկ արժեզրկումն ու վերաֆինանսավորման տոկոսադրույքի 1.0 տոկոսային կետով աճն անշուշտ թողեցին իրենց ազդեցությունը. աճեցին ոչ միայն կորպորատիվ, այլ նաև պետական պարտատոմսերի տոկոսադրույքները: Կորպորատիվ պարտատոմսերի եկամտաբերությունը աճեց միջինը 1,3 տոկոսային կետով:

Դիտում՝ 17416
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW