“Հայէկոնոմբանկը” բացել է VIP սրահ

20.04.2009 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Հայէկոնոմբանկը” իր կենտրոնական գրասենյակում բացել է սրահ VIP հաճախորդների համար:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությանը հայտնել են “Հայէկոնոմբանկի” մարքեթինգի բաժնում, VIP սրահում հաճախորդները միջազգային չափանիշներին համապատասխան արագ եւ մասնագիտական սպասարկման հնարավորություն կունենան: VIP հաճախորդներին կտրամադրվի բանկային ծառայությունների ողջ փաթեթը, ներառյալ մասնագիտական խորհրդատվություն:

Մարքեթինգի բաժնում հայտնել են նաեւ, որ “Հայէկոնոմբանկի” հաճախորդները մի շարք հայտնի ընկերությունների արտոնյալ առաջարկություններից օգտվելու հնարավորություն են ստացել երկրորդ տարին անընդմեջ հրատարակվող “Նվեր գրքի” շնորհիվ:

2009թ. առաջին եռամսյակի արդյունքներով “Հայէկոնոմբանկի” ակտիվները կազմել են 50,6 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 8,4 մլրդ դրամ:

Դիտում՝ 12679

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW