“Գրանթ Թորնթոն Ամիօ”-ն մրցանակներ կշնորհի “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” մրցույթի մասնակիցներին

14.04.2009 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Գրանթ Թորնթոն Ամիօ” ընկերությունը սահմանել է հատուկ մրցանակ “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” ուսանողական ռեֆերատների մրցույթի երկու մասնակիցների համար:

Մրցույթը նախաձեռնել են “Մեդիամաքս” գործակալությունն ու Banks.am պորտալը, ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը: Մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ շահագրգիռ կազմակերպություններն ու ընկերությունները կարող են սահմանել իրենց մրցանակներն ուսանողների համար: 

“Գրանթ Թորնթոն Ամիօ”-ն, որն արձագանքել է մրցույթի կազմակերպիչների առաջարկին, սահմանել է հատուկ մրցանակ երկու ուսանողի համար` երկու ամսվա աշխատանքային ստաժավորում “Գրանթ Թորնթոն Ամիօ” ընկերությունում` աշխատանքային պայմանագրի հնարավոր կնքման հեռանկարով: 

“Հաշվի առնելով մեր գործունեության առաջնահերթ ուղղությունները` որոշեցինք ընտրություն կատարել երկու ենթաթեմաներով ներկայացված ռեֆերատներից.

- Ի՞նչ պետք է անի մասնավոր բիզնեսը` ճգնաժամի պայմաններում իր ունեցածը ոչ միայն պահպանելու, այլեւ զարգացնելու համար:

- Ի՞նչ պետք է անեն անհրաժեշտ լիկվիդայնությամբ օժտված ՀՀ բանկերը` տնտեսության զարգացմանն իրապես նպաստելու եւ ոչ ստանդարտ լուծումներ կիրառելու առումով”,- ասել են ընկերությունում:

Ստաժավորում անցնելու ժամանակացույցը լրացուցիչ համաձայնեցվելու է բուհերի ղեկավարության հետ:

Լավագույն ռեֆերատները տեղակայվելու են Banks.am պորտալում, իսկ առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակակիրները պարգեւատրվելու են 150, 100 ե 75 հազար դրամ մրցանակներով: Լավագույն աշխատանքների հեղինակները հանդիպելու են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, տնտեսական բլոկի նախարարներին եւ ԿԲ խորհրդի անդամներին:

Ռեֆերատներն ընդունվում են www.Banks.am կայքի http://banks.am/index.php?al=contest բաժնում:

Ռեֆերատներն ընդունվում են ապրիլի 7-ից 20-ը ներառյալ:

Դիտում՝ 14102
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW