ԱՄՀ-ը Հայաստանին առաջարկում է նախապատրաստվել ավելի բացասական զարգացումների

10.04.2009 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանը պետք է ողջամտություն ցուցաբերի եւ նախապատրաստվի ավելի բացասական տնտեսական զարգացումների, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների գծով տնօրեն Մասուդ Ահմեդը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, այսօր հանդես գալով Հայաստանի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության քնարկմանը նվիրված մամլո ասուլիսում` Մասուդ Ահմեդն ասել է, որ Հայաստանի վրա դեռեւս ամբողջությամբ չի ազդել Ռուսաստանի տնտեսական անկումը, եւ մինչեւ 2010 թվականին հայաստանյան տնտեսությունում ակնկալվող իրադրության բարելավումը վիճակը, հնարավոր է, ավելի վատթարանա: 

Մասուդ Ահմեդը ՀՀ իշխանություններին խորհուրդ է տվել կարիքավորների սոցիալական պաշտպանության համար կիրառել տարբեր ֆիսկալ խթաններ եւ ինքնաբերաբար առաջացող կայունացնող գործոններ: 

ԱՄՀ ներկայացուցչի խոսքերով, արտահանման, մասնավոր տրանսֆերտների, արտասահմանյան ներդրումների կրճատման, ինչպես նաեւ ազգային արժույթի արժեզրկման եւ դոլարիզացման լույսի ներքո Հայաստանի համար ճգնաժամի դեմ պայքարում դրական գործոնը արտաքին պարտքի, “չախշատող” վարկերի եւ գնաճի ցածր մակարդակն է:

ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն իր ելույթում նշել է, որ չնայած պետության բանկային համակարգի գերկապիտալացմանը, հայաստանյան բանկերը 70-տոկոսանոց դոլարիզացման եւ մակրոտնտեսական անորոշության պայմաններում չեն կարող ակտիվ վարկային քաղաքականություն վարել: Վաչե Գաբրիելյանն ասել է, որ չնայած այդ հանգամանքին, վերջին մի քանի ամիսների ընթացքում ՀՀ բանկերը մի քանի տասնյակ հազար վարկեր են տրամադրել: 

“Վերջին 2 տարվա ընթացքում ՀՀ բանկային համակարգի կապիտալն ավելացել է 37%-ով, իսկ բանկերի կորուստներն արժեզրկման ակնկալիքների արդյուքնում կազմել են ընդամենը 2%”,- ասել է Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքերով, ԿԲ ընդլայնված դրամավարկային քաղաքականությունը, չմոռանալով գնաճային ռիսկերի մասին, ձգտում էր բանկերին թույլ տալ ավելացնել վարկավորումն ու խթանել տնտեսական աճը: “2008 թվականին Հայաստանում գնաճն ամենացածրն էր ԱՊՀ-ում, եւ մենք հուսով ենք, որ այս տարի մեր երկիրը կրկին կունենա ամենացածր գնաճը տարածաշրջանում”,- ասել է ԿԲ փոխնախագահը:

ՀՀ Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանն, իր հերթին, ասել է, որ երկրի կառավարությանն անհրաժեշտ է արագացնել հարկային եւ մաքսային վարչարարության կատարելագործման, հավասար մրցակցային պայմանների եւ բարենպաստ ներդրումային մթնոլորտի ստեղծման գործընթացը: Նա նաեւ նկատել է, որ ՀՀ տնտեսության իրական հատվածը արագ եւ արդյունավետ վարկավորման կարիք ունի:

Դիտում՝ 12744
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW