Համահայկական բանկը կսկսի գործել 2009թ. հունիսին, հայտարարել է ԿԲ նախագահը

08.04.2009 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Համահայկական բանկը կսկսի գործել 2009թ. հունիսին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա խոսքերով, մինչեւ այս ամսվա վերջ բանկը գրանցվելու է ՀՀ ԿԲ-ում, եւ Կենտրոնական բանկի խնայողական հաշվին փոխանցվելու է 6 մլրդ դրամ:

Արթուր Ջավադյանը հայտնել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում բանկի ղեկավարի պաշտոնի թեկնածուներ գտնելու ուղղությամբ: Նա նկատել է, որ փնտրման աշխատանքներով զբաղվում է միջազգային հեդհանթինգային կազմակերպությունը: Բանկի ղեկավարի նշանակումից հետո կազմվելու է բիզնես պլան, հրավիրվելու են մասնագետներ, տրամադրվելու է շենք եւ տեխնիկա:

Արթուր Ջավադյանը նշել է, որ Համահայկական բանկի լիցենզիան տրամադրվելու է մի քանի ամսից:

Դիտում՝ 14036

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW