Անցյալ տարի ՀՀ-ում շրջանառությունից հանվել է մոտ 1 մլն դրամի կեղծ փող

27.03.2009 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականին Հայաստանում հայտնաբերվել եւ շրջանառությունից դուրս է բերվել 999 հազ. 300 դրամ ընդհանուր գումարի կեղծ թղթադրամ եւ մետաղադրամ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Հունան Պողոսյանը:

Նրա խոսքերով, կեղծ թղթադրամների թվում գերակշռել են հատկապես 1 հազար եւ 5 հազար դրամանոցները, որոնք պատրաստված էին գունավոր պատճենահանման մեքենաներով: Հունան Պողոսյանը խոստովանել է, որ հիմնականում 200 եւ 500 դրամանոց կեղծ մետաղադրամները աչքի են ընկնում պատրաստման բարձր որակով: Միաժամանակ, նա նշել է, որ կեղծ դրամի պատրաստման օբյեկտները չեն հայտնաբերվել:

Հունան Պողոսյանը հայտնել է, որ նախորդ տարի ՀՀ-ում արձանագրվել է 456 կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործություն, մինչդեռ 2007 թվականին դրանց թիվը կազմել է 289: Դրանց մեծ մասը բաժին է ընկնում կոռուպցիոն հանցագործություններին, որոնց թիվը 2007 եւ 2008 թվականներին կազմել է համապատասխանաբար 392 եւ 171: Գնդապետի խոսքերով, ամբողջ 2008 թվականի ընթացքում գրանցվել է կաշառք տալու եւ վերցնելու 63 դեպք:

Դիտում՝ 11255

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW