“ՊրոԿրեդիտ Բանկը” հայտարարել է դրամային ավանդների նոր ակցիայի մասին

26.03.2009 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ՊրոԿրեդիտ Բանկը” ազդարարել է դրամով տրվող ավանդների նոր գարնանային ակցիայի մեկնարկը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են բանկի մամլո ծառայությունում, ներկայումս դրամային ավանդների տոկոսադրույքը կազմում է տարեկան մինչև 12%, նվազագույն ժամկետը` 1 ամիս: Ավանդի նվազագույն ծավալը 30 հազ. դրամ է: 

Բանկում նշել են, որ նոր ապրանքատեսակը “կոչված է նպաստելու խնայողություների կուլտուրայի զարգացմանը” եւ “եւս մեկ քայլ է` ուղղված բանկային ծառայությունների նկատմամբ բնակչության վստահության մեծացմանը”:

Ներկայումս “ՊրոԿրեդիտ Բանկի” ներդրումների 80%-ը $1000-ից փոքր ծավալի ավանդներն են:

Դիտում՝ 12463

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW