ՀՀ ԿԲ խորհուրդը անփոոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7.75%

10.03.2009 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ խորհուրդը այսօր որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7.75%:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ-ի մամլո ծառայությունում, խորհուրդը կարծում է, որ մարտի 3-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում գնաճային ճնշումների առաջացման վերաբերյալ ներկայացված գնահատումները` պայմանավորված ազգային արժույթի արժեզրկմամբ, շարունակում են իրատեսական մնալ:

Այս առումով տոկոսադրույքների 1 տոկոսային կետով բարձրացումը, ինչի մասին որոշումն ընդունվել էր մարտի 3-ին, ապահովում է գնաճի նպատակային թիրախից շեղումները նվազեցնելու եւ տնտեսական աճին աջակցելու խելամիտ համակցումը:

Միաժամանակ, ԿԲ խորհրդի անդամները միակարծիք են եղել, որ ներքին ու արտաքին տնտեսական զարգացումների պահպանման պարագայում չի բացառվում տոկոսադրույքների հետագա ճշգրտումը:

Դիտում՝ 12145

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW