ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին $540 մլն-ի հատկացման ծրագիրը

09.03.2009 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին “համաշխարհային ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը, ազգային արժույթի եւ ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության վերականգմանն ու կարիքավոր խավերի պաշտպանությանն” ուղղված $540 մլն վարկի հատկացման ծրագիրը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են ԱՄՀ-ի երեւանյան ներկայացուցչության մամլո ծառայությունում, $237 մլն-ը Հայաստանը կստանա անմիջապես, իսկ վարկի մնացած մասը կտրամադրվի 9 մասնավճարներով` 28 ամսվա ընթացքում:

ԱՄՀ-ի գնահատականներով, 2009 թ-ին արտաքին ֆինանսավորման ՀՀ պահանջարկը կազմելու է մոտ $1.6 մլրդ, իսկ աճի միտումը պահպանվելու է մինչեւ 2011 թ-ը:

ԱՄՀ-ի գործադիր փոխտնօրեն Մուրիլո Պորտուգալի խոսքերով, ՀՀ տնտեսության միջնաժամկետ հեռանկարը շարունակում է բարենպաստ մնալ: Նա նշել է հարկային եւ մաքսային վարչարարության ու ֆինանսական համակարգի բարեփոխումների շարունակման անհրաժեշտությունը:

Դիտում՝ 11410
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW