“Կոնվերս Բանկը” եւ VISA-ն ամփոփել են ակցիայի արդյունքները

09.03.2009 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Մարտի 7-ին “Կոնվերս Բանկում” տեղի  է ունեցել VISA-ի հետ համատեղ անցկացված “7 հրաշալի օր Եգիպտոսում” ակցիայի խաղարկությունը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Կոնվերս Բանկի” մամլո ծառայությունում, ակցիայի արդյունքում ՀՀ-ում եւ արտասահմանում գործարքները քանակապես աճել են 26%-ով, իսկ գումարային արտահայտությամբ` համապատասխանաբար 40% եւ 20%-ով:

Առավելագույն միավորներ հավաքած 15 քարտապանների միջեւ անցկացվել է խաղարկություն: Առաջին մրցանակին արժանացած քարտապանը շահել է 2 հոգու համար նախատեսված ուղեգիր դեպի Եգիպտոս: Երկրորդ մրցանակակիրը շահել է VISA GOLD վճարային քարտ` 500 հազ. դրամ պարունակությամբ, երրորդը` VISA CLASSIC վճարային քարտ` 150 հազ. դրամ պարունակությամբ:

Չորրորդից տասներորդ  տեղերը զբաղեցրած քարտապաները ստացել են 80 հազ դրամի VISA CLASSIC վճարային քարտեր:

Դիտում՝ 15887

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW