Լուրջ տարբերություններ “Սթարի” հայտարարությունների եւ իրական գների միջեւ
06.03.2009 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. “Սթար” խանութների ցանցի ղեկավարության վեջին հայտարարությունների եւ գնորդների վկայությունների միջեւ լուրջ անհամապատասխանություններ կան:
Ինչպես ասվում է “Սթարի” վերջին հայտարարության մեջ, ցանցի տնօրեն Վահան Քերոբյանն ասել է, որ խանութներում բարձրացել են միայն շաքարավազի եւ ներկրվող կարագի գները` 10-12 տոկոսի սահմաններում: Նա նշել է նաեւ, որ ցանցի ղեկավարության ջանքերն ուղղված են գների աճի զսպմանը, եւ “մենք պատրաստ ենք հանրությանը տեղեկացնել մեր քայլերի մասին”:
Ստանալով քաղաքացիների ազդանշաններն այն մասին, որ իրականում “Սթար” խանութներում բարձրացել են շատ ապրանքատեսակների գները, ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի թողթակիցն այսօր առավոտյան այցելել է ցանցի Նոր Նորքի 7րդ զանգվածում գտնվող խանութը:
Այստեղ պարզվել է, որ, օրինակ, Taft մազերի հարդարման նյութի գնապիտակի վրա նշված 1070 դրամի դիմաց դրամարկղում իրականում գանձվում է 1680 դրամ:
Այսինքն` տվյալ ապրանքատեսակի գինն աճել է ավելի քան 60%-ով:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: