Վարչապետը հիփոթեքային շուկայի զարգացումն անվանել է առաջնային խնդիր

18.02.2009 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հիփոթեքային շուկայի զարգացումն անվանել է առաջնային խնդիր, որը կարեւոր է համաշխարհային ճգնաժամի հետեւանքով շինարարության ոլորտում առաջացած խնդիրների լուծման համար:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են կառավարության մամլո ծառայությունում, Տիգրան Սարգսյանն այդ մասին ասել է շինարարության ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Կառավարության ղեկավարը նկատել է, որ կարեւոր է շարունակել ու ավարտին հասցնել կառավարության ծրագրերի շրջանակներում մեկնարկած շինարարութունը, հատկապես` Սպիտակի երկրաշարժի գոտում:

Ընկերությունների ներկակացյուցիչները արտահայտել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ պայմանավորված իրենց մտահոգություններն ու խնդիրները, որոնք հիմնականում վերաբերել են վարկավորման քաղաքականությանը, առաջիկայում բնակարանների գների կտրուկ անկման վերաբերյալ չափազանցված կանխատեսումներին:

Տիգրան Սարգսյանը կառուցապատողներին խորհուրդ է տվել սերտորեն  համագործակցել նաեւ Կենտրոնական բանկի հետ եւ վերջինիս կողմից մշակվող համապատասխան հայեցակարգը պատրաստ լինելուց հետո նախաձեռնել նմանատիպ եւս մեկ քննարկում:

“Ձեր գնահատականները, սպասումներն ու ծրագրերը մեզ համար էական նշանակություն ունեն, որպեսզի  ճիշտ կանխատեսենք 2009-2010 թվականների մեր  ֆինանսական հոսքերն ու տնտեսական աճի հնարավոր սցենարները”,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Դիտում՝ 14330
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW