Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համար

24.08.2026 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա բանկ #Հոլ ընկերություն #Դավիթ Հովհաննիսյան

Դավիթ Հովհաննիսյանի ստեղծած սեղանի խաղերի հաջողության պատմությունը սկսվել է տան հարեւանությամբ գտնվող փոքրիկ ավտոտնակից։ Դավիթն ու ընկերներն ուսուցողական խաղեր ստեղծում էին դեռ ուսանողական տարիներից. պատվերների ավելացմանը զուգահեռ որոշեցին ընդլայնել բիզնեսը։


Այժմ «Հոլ» ընկերությունը ստեղծում է ժամանցային եւ ինտելեկտուալ խաղեր՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար: Հայկական արտադրության խաղերը զարգացնում են լեզվամտածողությունը, շփման ունակությունները, ուշադրությունը, կողմնորոշվելու հմտությունները, տրամաբանությունն ու աշխարհընկալումը: 

«Հոլ» ընկերության  զարգացման գործընկերը դարձավ Ակբա բանկը, որի աջակցությամբ էլ Դավիթը կարողացավ ընդլայնել, այնուհետեւ տեխնիկապես վերազինել իր բիզնեսը։

«Մեր առաքելությունն է ստեղծել օֆլայն խաղեր, որոնք իրական ժամանակահատվածում մարդկանց միմյանց հետ շփվելու հնարավորություն են տալիս։ Մեր հաջորդ առաքելությունը խաղերի միջոցով ծնող-երեխա կապի  ստեղծումն է։ Մի անգամ շատ մեծ պատվեր ունեինք, որի համար մեծ քանակի խաղեր պետք է արտադրեինք, բայց միջոցներ չկային։ Հենց այդ ժամանակահատվածում սկսվեց Ակբայի հետ մեր համագործակցությունը։ Բանկի հետ, բացի բուն համագործակցությունից, նաեւ այլ ուղղությամբ ենք աշխատում.  մասնաճյուղերից մի քանիսում բանկը ցուցադրում է մեր արտադրանքը»,- նշել է «Հոլ» սեղանի խաղերի հիմնադիր Դավիթ Հովհաննիսյանը։

Ընկերության հաջորդ նպատակը խաղերի արտահանումն է։ Դավիթը եւ թիմակիցները համոզված են՝ զարգացման հաջորդ հնարավորությունը միջազգային շուկաներ մուտք գործելն է։ 

Այժմ «Հոլ» ընկերությունն արտադրում է հիսունից ավելի խաղ տարբեր տարիքային խմբերի համար։
 
Մանրամասն՝ տեսանյութում։



 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 1669

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW