«Ազատություն» պրեմիում համալիրում՝ KONE բարձրակարգ վերելակներ. կողմերը հուշագիր են կնքել

31.07.2026 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ազատություն» համալիր #KONE #«Յուգլիֆտ»

«Ազատություն» պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրը շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցությունները՝ նախագծում ներգրավելով համաշխարհային առաջատար ընկերությունների։ 


«Ազատություն» համալիրը եւ KONE-ի պաշտոնական ներկայացուցիչ «Յուգլիֆտ» ընկերությունը համագործակցության հուշագիր կնքեցին՝ համալիրում KONE-ի ժամանակակից վերելակային համակարգերի ներդրման վերաբերյալ։

Համագործակցությունն ազդարարող հուշագիրը ստորագրեցին «Ազատություն» համալիրի հիմնադիր-տնօրեն Դավիթ Աթանեսյանն ու «Յուգլիֆտ» ընկերության գործադիր տնօրեն Հարություն Ամիրջանովը։ 

Ֆիննական KONE ընկերությունը վերելակների եւ շարժասանդուղքների արտադրության ոլորտում աշխարհի առաջատարներից է՝ ավելի քան մեկդարյա փորձով։ Ընկերությունը հայտնի է իր նորարարական տեխնոլոգիաներով, անվտանգության բարձր չափանիշներով եւ կայուն քաղաքային միջավայրերի ստեղծմանն ուղղված լուծումներով։ KONE-ի համակարգերը կիրառվում են աշխարհի բազմաթիվ պրեմիում դասի բնակելի, բիզնես եւ բազմաֆունկցիոնալ համալիրներում՝ ապահովելով մարդկանց անվտանգ, արագ եւ հարմարավետ տեղաշարժը։ 


Հենց այս չափանիշներով առաջնորդվելով՝ «Ազատություն» համալիրը վերելակային համակարգերի ընտրության հարցում կանգ է առել KONE ապրանքանիշի վրա։ Նախագծի գաղափարը ենթադրում է ոչ միայն բարձրակարգ ճարտարապետություն, այլեւ ուշադրություն յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ՝ սկսած ինժեներական լուծումներից մինչեւ բնակիչների ամենօրյա հարմարավետությունը։ 

«Մեզ համար կարեւոր է, որ «Ազատություն»-ը լինի մի նախագիծ, որտեղ միջազգային լավագույն փորձը եւ հայկական իրականությունը միավորվում են մեկ ամբողջական գաղափարի շուրջ։ Մենք յուրաքանչյուր գործընկեր ընտրելիս առաջնորդվում ենք ոչ միայն ընկերության համաշխարհային հեղինակությամբ, այլեւ այն արժեքներով, որոնք այն կարող է բերել մեր նախագծին։ KONE-ի նոր սերնդի տեխնոլոգիաներն ամբողջությամբ համապատասխանում են մեր մոտեցմանը՝ ստեղծել անվտանգ, հարմարավետ եւ ժամանակակից միջավայր, որը երկար տարիներ կծառայի իր բնակիչներին»,- նշել է «Ազատություն» համալիրի հիմնադիր-տնօրեն Դավիթ Աթանեսյանը։


«Ուրախ ենք, որ «Ազատություն» համալիրի նման նախագծի շրջանակում այս համագործակցությունն ենք մեկնարկում։ Ավելի քան երկու տասնամյակ, որպես KONE-ի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում, մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք համաշխարհային մակարդակի վերելակային լուծումներ՝ համադրելով նորարարական տեխնոլոգիաները, անվտանգության բարձր չափանիշներն ու մասնագիտական փորձը։ Վստահ ենք, որ KONE-ի համակարգերը լիովին կհամապատասխանեն «Ազատություն» համալիրի բարձր չափանիշներին եւ կդառնան այն կարեւոր բաղադրիչներից մեկը, որը բնակիչների համար կապահովի անվտանգ, հարմարավետ եւ անխափան տեղաշարժ»,- հավելել է Հայաստանում KONE-ի պաշտոնական ներկայացուցիչ, «Յուգլիֆտ» ընկերության գործադիր տնօրեն  Հարություն Ամիրջանովը:

Միջոցառումը համախմբել էր գործընկերների, ներդրողների, ոլորտի ներկայացուցիչների եւ նախագծի աջակիցների՝ նշանավորելու համագործակցություն, որը եւս մեկ քայլ է Հայաստանի պրեմիում դասի բնակարանաշինության ոլորտում։ 

***
«Ազատություն»-ը պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիր է, որը սահմանում է նոր ստանդարտներ քաղաքային միջավայրի, ճարտարապետության եւ ապրելակերպի համար:

Համալիրը նախագծվել է կոնստրուկտորական բացառիկ, ժամանակակից ու նորարարական մոտեցումներով, բարձր սեյսմակայունություն ունեցող հիմքով (9+բալ)։ Շինարարության մեջ կիրառվել են վերջին սերնդի էներգախնայող շինանյութեր: Օդափոխվող ճակատային համակարգերի երեսպատումը չհրկիզվող կոմպոզիտ պանելներով է, ինչը երաշխավորում է հակահրդեհային անվտանգության բարձր մակարդակ։ Համալիրն իր դիրքով Երեւանի հյուսիսային դարպասն է։ Այս հատվածը մայրաքաղաքի կարեւոր տրանսպորտային հանգույցներից է՝ դեպի հիմնական փողոցներ եւ խաչմերուկներ տանող հատվածը, որտեղից արագ հասանելի են ինչպես Երեւանի կենտրոնը, այնպես էլ մյուս վարչական շրջանները։ 

Համալիրը 18-հարկանի է, որից 4-ը նախատեսված են առեւտրային տարածքների համար։ Համալիրն ունի կոնսիերժ ծառայություն, 24/7 անվտանգություն, 3600 քմ կանաչապատ տարածք եւ արտ գոտի, սուպերմարկետ, դեղատուն, սրճարաններ, սննդի կետեր, մարզասրահ, SPA: 

***
KONE-ն վերելակների, շարժասանդուղքների եւ շենքերի համար նախատեսված խելացի շարժունակության լուծումների համաշխարհային առաջատարներից է։ 1910 թվականին Ֆինլանդիայում հիմնադրված ընկերությունը գործում է ավելի քան 70 երկրում եւ սպասարկում է շուրջ 1.7 միլիոն վերելակ, շարժասանդուղք եւ ավտոմատ դռների համակարգ ամբողջ աշխարհում։ KONE-ն հայտնի է իր նորարարական, անվտանգ եւ էներգաարդյունավետ լուծումներով, որոնք կիրառվում են բնակելի, գրասենյակային, հյուրանոցային, առողջապահական եւ բազմաֆունկցիոնալ համալիրներում՝ նպաստելով քաղաքային միջավայրի կայուն զարգացմանն ու մարդկանց տեղաշարժի հարմարավետությանը։

***
«Յուգլիֆտ» ՍՊԸ-ն 2006 թվականից հանդիսանում է KONE ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերությունը մասնագիտացած է վերելակների, շարժասանդուղքների եւ շարժվող ճեմուղիների մատակարարման, տեղադրման, արդիականացման եւ տեխնիկական սպասարկման ոլորտում՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան ինժեներական լուծումներ։ Տարիների ընթացքում «Յուգլիֆտ»-ն իրականացրել է բազմաթիվ նախագծեր Հայաստանում՝ համագործակցելով բնակելի, առեւտրային, հյուրանոցային եւ հասարակական նշանակության շենքերի կառուցապատողների հետ եւ ապահովելով որակի, անվտանգության եւ երկարաժամկետ հուսալիության բարձր չափանիշներ։
Դիտում՝ 1462

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW