Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ Երեւանի եւ Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնների ստեղծման վերաբերյալ որոշումներին։ Ըստ հիմնավորման՝ ՊԵԿ-ի կարիքների համար Երեւանում եւ Սյունիքում (Սիսիանից 7 կմ հեռավորության վրա) մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի ստեղծումը հանդիսանում է ներկայում որդեգրված ԱՏԳ կենտրոնների ստեղծման ծրագրի բաղկացուցիչ մասը: Սյունիքի եւ Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնների ստեղծումն ու գործարկումը հնարավորություն կտան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին մատուցել ժամանակակից, բարձրակարգ եւ միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ՝ էականորեն բարելավելով սպասարկման որակը եւ գործընթացների արագությունը։ Միաժամանակ, նշված կենտրոնները կապահովեն մաքսային հսկողության եւ վարչարարության իրականացման համար անհրաժեշտ բարձր արդյունավետություն, թափանցիկություն եւ կանխատեսելիություն՝ նպաստելով ռիսկերի նվազեցմանը եւ մաքսային հսկողության դյուրացմանը։ Tweet Դիտում՝ 1087