Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան նշում է հիմնադրման 5-ամյակը

13.07.2026 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա #Արսեն Բազիկյան

Արդեն հինգ տարի Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան համախմբում է ոլորտի մասնակիցներին՝ նպաստելով Հայաստանում լիզինգային շուկայի զարգացմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը, մասնագիտական համագործակցության ընդլայնմանը եւ լիզինգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։


Ասոցիացիան արդեն 5 տարի շարունակ իրականացնում է՝

- Օրենսդրական բարեփոխումների նախաձեռնություններ եւ ոլորտի շահերի ներկայացում,
- Կրթական եւ մասնագիտական ծրագրեր,
- Հանրային իրազեկման եւ տեղեկատվական նախաձեռնություններ,
- Միջազգային համագործակցության եւ փորձի փոխանակման ծրագրեր,
- Ոլորտի զարգացմանն ուղղված խոշոր նախաձեռնություններ՝ Leasing Expo-ի գլխավորությամբ։

«Շնորհակալություն ենք հայտնում մեր անդամ կառույցներին, գործընկերներին եւ պետական կառույցներին՝ վերջին հինգ տարիների ընթացքում ցուցաբերած վստահության, ակտիվ ներգրավվածության եւ արդյունավետ համագործակցության համար։

Ասոցիացիայի գործունեությունը կշարունակի ուղղված լինել ոլորտի զարգացմանը, մասնագիտական համագործակցության ընդլայնմանը եւ նոր նախաձեռնությունների իրականացմանը»,- նշել է Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը։ 
Դիտում՝ 661

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW