Հրազդանի միկրոշրջանում մի փոքրիկ անկյուն կա, որտեղ առաջին հայացքից արդեն աչքի է ընկնում յուրօրինակ միջավայրն ու ֆրանսիական նրբերանգներով տրամադրությունը։ Ինչպես հայտնել են Կոնվերս Բանկից, «Ազնավուր» սրճարան-ռեստորանը, որը գործում է 2025 թվականից, առանձնանում է ոչ միայն իր յուրահատուկ միջավայրով, այլ նաեւ համարձակ գաղափարով՝ Հրազդանում ստեղծել ֆրանսիական շունչ ունեցող հանգստի վայր։Այստեղ այցելուներին դիմավորում է Էյֆելյան աշտարակի մանրակերտը։ Ինտերիերն ու միջավայրը կառուցված են ֆրանսիական մոտիվներով, իսկ խոհանոցը համադրում է ֆրանսիական նրբաճաշակությունն ու տեղական համերը՝ ստեղծելով յուրահատուկ փորձառություն։«Ազնավուր»-ը տարբերվում է շրջակայքում գտնվող սրճարաններից ոչ միայն իր դիզայնով. այստեղ մարդիկ գալիս են ոչ թե պարզապես սնվելու, այլեւ գեղեցիկ միջավայրում հաճելի երաժշտություն վայելելու համար։ Սրճարան-ռեստորանը զարգանալու եւ ընդլայնվելու ծրագրեր ունի։ «Այս ճանապարհին, ինչպես եւ ստեղծման փուլում, կարեւոր դեր է ունենալու Կոնվերս Բանկի հետ համագործակցությունը: Ի վերջո, ցանկացած ճանապարհ անհամեմատ հաճելի է անցնել վստահելի գործընկերոջ հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:Ֆինանսավորումն իրականացվել է Converse SME պրոդուկտի շրջանակում:Տեսանյութն՝ այստեղ։ Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 3326