Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը

07.07.2026 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա բանկ #Jasmine Home

Քույրեր Աննան եւ Անին տասը տարի առաջ ստեղծեցին Jasmine Home-ը՝ շուկային առաջարկելով տեքստիլի տասնյակ բարձրորակ պարագաներ՝ վերմակներ, անկողնային հավաքածուներ, բարձեր եւ բազմաթիվ այլ արտադրատեսակներ։


Տարիներ առաջ, երբ Jasmine Home-ը դեռ նոր էր մեկնարկել գործունեությունը, տեքստիլի արտադրությունները շուկայում քիչ էին։ Ժամանակի ընթացքում, աճող մրցակցությանը զուգահեռ, քույրերը, տարբեր վերապատրաստումներ եւ ուսումնասիրություններ  իրականացնելով, ընդլայնեցին բիզնեսը։

Նպատակին հասնելու ճանապարհին Jasmine Home-ի գործընկերը դարձավ Ակբա բանկը, որի հետ համագործակցությամբ ընկերությունը կարողացավ ընդլայնվել եւ մեծացնել արտադրանքի ծավալները:

«Զրոյից հիմնված եւ զարգացած բիզնես է Jasmine-ը: Ի սկզբանե մեր նպատակը մեծ արտադրամաս եւ շատ աշխատատեղեր ստեղծելն էր. այդ պատկերը մեր գլխում միշտ ունեցել ենք։ Երբ հասկացանք, որ հաջողում ենք, այդ ժամանակ արդեն կարիք կար նոր ֆինանսական ներդրումների եւ հենց այդ ժամանակահատվածում մեզ վստահեց եւ աջակցեց Ակբա բանկը, որը կին ձեռներեցներին առաջարկում էր  երկարաժամկետ ֆինանսավորում, ինչի արդյունքում մեր բիզնեսը կարողացավ աճել»,- նշում է  Jasmine Home-ի համահիմնադիր Աննա Դարբինյանը։

«Մենք այս պահին քսանից ավելի արտադրատեսակ ունենք, որոնք մասսայական արտադրության են՝ վերմակներ, անկողնային հավաքածուներ, բարձեր եւ այլ արտադրատեսակներ։ Աշխատանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ փոխվում են մեր դերերը. փորձում ենք փոխլրացնել միմյանց»,- նշում է Jasmine Home-ի համահիմնադիր Անի Դարբինյանը։

Jasmine Home-ում այժմ զբաղվում են եվրոպական շուկայի ուսումնասիրությամբ՝ արտահանում կազմակերպելու նպատակով: Առաջիկայում էլ Jasmine Home-ը կարող է դառնալ նաեւ հագուստ արտադրող ընկերություն. փորձնական նմուշներն արդեն կարված են: 

Մանրամասն՝ տեսանյութում։



Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 1401

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW