Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները

07.07.2026 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Պարոնյանի թատրոն #հիմնանորոգում

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնովին վերանորոգվել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ենթակառուցվածքները։ 


Ինչպես նշել են բանկում, թատրոնի հիմնանորոգումը ռազմավարական նշանակություն ունի․ առջեւում թատրոնի հոբելյանական 85-րդ թատերաշրջանն է։ Ֆասթ Բանկի շնորհիվ թատրոնն իր հանդիսատեսին կդիմավորի արդեն բարելավված եւ հարմարավետ ենթակառուցվածքներով։

«Շնորհակալ ենք Ֆասթ Բանկին այս ծրագիրն իրականացնելու համար, շնորհակալ ենք, որ հանրապետության սրտում գտնվող թատրոնին աջակցություն ցուցաբերեց, եւ մենք կարողացանք լինել այս ծրագրի մեջ, որը շատ կարեւոր քայլ է մշակույթի հանդեպ։ Առանց այս համագործակցության հնարավոր չի մշակույթը զարգացնել։ Փոքր-փոքր քայլերով, կարծում եմ, ավելի մեծ նվաճումներ պետք է ունենանք»,- ասել  է Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի տեղակալ Էդգար Կարապետյանը։

«Հավելենք, որ Ֆասթ Բանկը շարունակական ներդրումներ է կատարում Հայաստանում մշակութային օջախների ենթակառուցվածքների հիմնանորոգման մեջ՝ արժեւորելով  հանդիսատեսի եւ թատրոնների աշխատակազմի արժանապատիվ մշակութային եւ աշխատանքային միջավայր ունենալը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 



Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 707

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW