Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

06.07.2026 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Միխայիլ Միշուստին #«Իննոպրոմ-2026» #հանդիպում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Վարչապետը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։

Կառավարությունից հայտնել են, որ նախատեսված է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։

Banks.am-ը հիշեցնում է, որ հուլիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Միխայիլ Միշուստինի հետ:

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերը՝ առեւտրատնտեսական, գիտատեխնոլոգիական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում։
Դիտում՝ 1087

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW