«Ռենշին» ընկերությունը եւ «Ջի Թի Բի» (GTB) Դիվելոփմենթը ստորագրել են ռազմավարական համագործակցության հուշագիր: «Ջի Թի Բի» (GTB) Դիվելոփմենթը բազմապրոֆիլ GTB հոլդինգի առանցքային կառույցներից մեկն է, որի կազմում է գործում նաեւ «Ջի Թի Բի Սթիլ» հայ-ամերիկյան մետաղաձուլական ընկերությունը՝ արտադրելով միջազգային ստանդարտներին համապատասխան ամրաններ եւ այդպիսով ապահովելով կառուցապատողներին տեղական ու որակյալ արտադրանքով։ Այս գործընկերությամբ «Ռենշին» ընկերությունը ձեռք է բերում Կասկադ համալիրի նախագծի բաժնեմաս եւ միանում մայրաքաղաքի գլխավոր մշակութային եւ քաղաքաշինական հանգույցի նախագծին՝ իր ավելի քան 24 տարվա էքսպերտայնությամբ եւ շուրջ 1 միլիոն քառակուսի մետր պրեմիում դասի կառուցապատման հաջողված փորձով։ Ընկերության արդեն իսկ իրագործված նախագծերի (այդ թվում՝ Artlife Kempinski Residences Yerevan, Համաշխարհային առեւտրի կենտրոն (WTCY), Երեւանիում առաջին երկնաքերերի Skyline թաղամասը եւ նոր մեկնարկած Թումանյան 8 նախագծերը) հետագիծը ապահովելու է «Կասկադի» իրագործումը միջազգային ամենաբարձր ստանդարտներով։ «Կասկադը պարզապես նախագիծ չէ, այն Երեւանի սիրտն ու հոգին է։ Այս հուշագրի ստորագրումով մենք հանձնառու ենք վերարժեւորել Երեւանի ամենակարեւոր այցեքարտերից մեկը՝ ապահովելով բացառիկ որակ, պրոֆեսիոնալ փորձառություն եւ միջազգային ստանդարտներ։ Մենք ուրախ ենք, որ մեր գործընկերներին կողմից նախագծի մեկնարկն ապահովելուց հետո, այսօր մենք վստահությամբ միանում ենք դրան՝ մեր ավելի քան երկու տասնամյակի փորձը լավագույնս ծառայեցնելու ի նպաստ Երեւանի նոր ու ժամանակակից դիմագծի, եւս մեկ նշանային կառույցի կերտմանը եւ կբավարարի հանրության ու մասնագիտական շրջանակների ամենաբարձր պահանջները»,- ասել է «Ռենշին» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանը։ Նշվում է, որ ընկերություններին միավորում է ոչ միայն այս բացառիկ քաղաքաշինական տեսլականը, այլեւ՝ սոցիալական բարձր պատասխանատվությունն ու մշակույթին աջակցելու հանձնառությունը։ Եւ՛ «Ռենշին»-ը, եւ՛ GTB հոլդինգը հանդիսանում են տաղանդավոր պատանի երաժիշտներին աջակցող «Music for future» հիմնադրամի խոշոր հովանավորներ ու գործընկերներ:«Մեզ համար առաջնահերթությունը Կասկադի նախագծի հաջողությունն է եւ Երեւանի շահը։ Այդպատճառով մենք ռազմավարական որոշում կայացրեցինք նախագիծը համատեղ իրագործել քաղաքաշինական շուկայի բացարձակ առաջատարի հետ։ «Ռենշինի» անբասիր հեղինակությունը, ֆինանսական կայունությունն ու մասշտաբային նախագծերի կառավարման անքննելի փորձը լավագույն երաշխիքն են առ այն, որ մեր համաքաղաքացիները կստանան այն Կասկադը, որին արժանի են երկար տարիներ։ Սա բացառիկ համագործակցություն է՝ հանուն Երեւանի»,- նշել է GTB Դիվելոփմենթ ընկերության տնօրեն Գոռ Միքայելյանը։««Ռենշին»-ի եւ GTB-ի միջեւ կնքված այս հուշագիրը ազդարարում է նախագծի զարգացման նոր՝ առավել դինամիկ փուլը»,- ասվում է հաղորդագրությունում։ Tweet Դիտում՝ 1005