Հեղինակավոր Moody’s Ratings միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է IDBank-ի՝ ազգային արժույթով եւ արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների «Ba3» վարկանիշերը՝ կայուն հեռանկարով։ Moody's-ի կողմից հաստատվել են նաեւ բանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) եւ ճշգրտված BCA-ն՝ ba3, ինչպես նաեւ Կոնտրագենտի երկարաժամկետ եւ կարճաժամկետ, ազգային արժույթով եւ արտարժույթով ռիսկի վարկանիշը (CRR)՝ Ba2 եւ Կոնտրագենտի երկարաժամկետ եւ կարճաժամկետ, ազգային արժույթով եւ արտարժույթով ռիսկի գնահատականը (CR Assessment) `Ba2։Moody’s-ի զեկույցի համաձայն` IDBank-ի BCA-ի եւ ճշգրտված BCA-ի վերահաստատումը ba3 մակարդակում արտացոլում է բանկի կապիտալի եւ իրացվելիության ամուր բուֆերները։ Այն նաեւ վկայում է բանկի ակտիվների որակի շարունակական բարելավման եւ գործունեության շահութաբերության մասին։ Վերջին չորս տարվա ընթացքում IDBank-ը զգալիորեն նվազեցրել է իր խնդրահարույց վարկերի մասնաբաժինը եւ բարելավել է պահուստավորման ծածկույթը։ Ըստ զեկույցի՝ կապիտալի բարձր համարժեքությունը շարունակում է մնալ IDBank-ի հիմնական ուժեղ կողմերից մեկը՝ ապահովելով բուֆեր անսպասելի կորուստների դեմ։ Բանկի նյութական ընդհանուր կապիտալ (TCE)/ռիսկով կշռված ակտիվներ (RWA) ցուցանիշը 2025թ. վերջում պահպանվել է ուժեղ մակարդակում՝ 21.1%՝ չնայած վարկային պորտֆելի արագ աճին (34%) եւ զգալի շահաբաժինների վճարումներին։Միջազգային գործակալության կանխատեսումների համաձայն՝ IDBank-ն առաջիկա 12-18 ամիսներին կպահպանի իր ամուր ֆինանսական դիրքերը, բարձր շահութաբերությունն ու կայունությունը հայաստանյան բանկային համակարգում։Նշվում է, որ IDBank-ի երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշները եւ վարկունակության բազային գնահատականը (BCA) գտնվում են նույն մակարդակում, ինչ ՀՀ սուվերեն թողարկողի վարկանիշն է։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1401