«Գլոբալ Կրեդիտ»-ը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ «Վերանորոգման վարկ», որը հնարավորություն է տալիս հաճախորդներին իրականացնել իրենց բնակարանի կամ տան վերանորոգումն ու կահավորումը։ Ինչպես նշել են ընկերությունում, հաշվի առնելով բնակարանների վերանորոգման եւ կահավորման աճող պահանջարկը՝ «Գլոբալ Կրեդիտ»-ը մշակել է այս լուծումը՝ հաճախորդներին արագ, մատչելի եւ ճկուն ֆինանսավորման հնարավորություն տրամադրելու նպատակով։Պրոդուկտի շրջանակում հաճախորդները կարող են «Գլոբալ Կրեդիտ»-ի գործընկեր կազմակերպություններից ձեռք բերել վերանորոգման համար անհրաժեշտ նյութեր, կահույք, սանտեխնիկա, լուսավորության համակարգեր, կենցաղային եւ այլ պարագաներ՝ օգտվելով 15% փաստացի տարեկան տոկոսադրույքով վարկավորումից։ Վարկի գումարը կազմում է 500,000-ից մինչեւ 10,000,000 ՀՀ դրամ, իսկ մարման ժամկետը` մինչեւ 120 ամիս։ Տրամադրվում է արդեն իսկ գործող հիփոթեքային վարկ ունեցող անձանց եւ վարկից կարող են օգտվել անգամ այն դեպքում, երբ գույքը դեռ հանձնված չէ շահագործման, կամ եթե հաճախորդն արդեն ունի վերանորոգման՝ գործող այլ վարկ: «Վարկավորումն ամբողջությամբ առցանց է, հեշտ, առանց որեւէ թղթաբանության եւ տեւում է մի քանի րոպե:Բացի ֆինանսավորման մատչելի պայմաններից, հաճախորդները կստանան նաեւ հատուկ զեղչեր գործընկեր խանութ-սրահներում, որոնք հասանելի կլինեն բացառապես այս պրոդուկտից օգտվողների համար։ Վերանորոգման վարկի համար կարելի է դիմել գործընկեր խանութ-սրահներում կամ առցանց՝ մի քանի րոպեում ստանալով ֆինանսավորման որոշում։ Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ «Գլոբալ Կրեդիտ»-ի պաշտոնական հարթակներում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 1223