Ղազախստանի կառավարության կողմից “ԲՏԱ Բանկի” ձեռքբերումը չի ազդի ՀՀ-ում դրա գործունեության վրա

12.02.2009 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. “ԲՏԱ Բանկ” (Ղազախստան) բաժնետիրական ընկերության բաժնետերերի, տնօրենների խորհրդի եւ վարչության կազմերում կատարված փոփոխությունները չեն ազդի “ԲՏԱ Բանկ” (Հայաստան) ՓԲԸ գործունեության եւ զարգացման ծրագրերի վրա:

Այդ մասին, պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցմանը, հայտնել են “ԲՏԱ Բանկ” ՓԲԸ մամլո ծառայությունում:

Մամլո ծառայությունում նշել են, որ այդ վստահությունը կիսում է նաեւ Ղազախստանի Հանրապետության ֆինանսական շուկայի եւ ֆինանսական կազմակերպություների նկատմամբ հսկողության եւ կարգավորման գործակալության նախագահ Ելենա Բախմուտովան, ով հայտարարել է, որ “բանկն իր բոլոր դուստր եւ կախյալ կազմակերպությունների հետ միասին շարունակելու է գործել նորմալ ռեժիմով”:

“Ղազախստանյան բանկի լրացուցիչ կապիտալիզացիան կամրապնդի հայաստանյան բանկի ֆինանսական կայունությունը եւ, հնարավոր է, նոր ալիք կհաղորդի Հայաստանում ԱՊՀ խոշորագուն ֆինանսական ինստիտուտներից մեկի գործունեությանը”,- ասել է “ԲՏԱ Բանկ” ՓԲԸ վարչության նախագահ Նուռ Բակբերգենովը:

 

Դիտում՝ 12844

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW