Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել է տեղական ներդրումային շուկայի առաջատարներից մեկի՝ «ԻՆՔՈՐ» ընկերության (նախկինում՝ «ՌԵՆԵՍԱ») գործունեության քառորդ դարը նշանավորող միջոցառումը։ Տոնական միջոցառմանը ներկա էին Կենտրոնական բանկի, ֆինանսական համակարգի եւ բիզնես էլիտայի ներկայացուցիչներ:Banks.am-ի հետ զրույցում ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Ռիտա Առաքելյանն ասել է, որ ֆինանսական եւ ներդրումային ոլորտում, որտեղ շուկայական տատանումներն ու ռիսկերը մշտական բնույթ են կրում, «ԻՆՔՈՐ»-ը շարունակում է ամրապնդել իր դիրքերը՝ պահպանելով կայուն աճի, պրոֆեսիոնալ կառավարման եւ հաճախորդների վստահության վրա հիմնված գործունեությունը:«Այս 25 տարվա երկար ու բարդ ճանապարհի ամենամեծ ձեռքբերումը վստահությունն է, քանի որ խոշոր կապիտալը պահանջում է անխոցելի վստահություն, իսկ վստահության ամենաօբյեկտիվ ցուցիչը թվերն են. ճիշտ դիվերսիֆիկացիայի, պրոֆեսիոնալ կառավարման եւ հաճախորդակենտրոն ռազմավարության արդյունքում ընկերության շահույթը վերջին շրջանում էականորեն աճել է»,- ասել է նա:Ռիտա Առաքելյանն ընդգծել է, որ ֆինանսական կառույցի կայունությունն էլ ավելի է ամրապնդվում հզոր ինստիտուցիոնալ հենքի շնորհիվ. «ԻՆՔՈՐ» ՓԲԸ-ն հանդիսանում է «MK» ընկերությունների խմբի անդամ, որի կազմում է նաեւ քաղաքաշինության ոլորտի առաջատար «Ռենշին» ընկերությունը։ Ֆինանսական փորձառության եւ իրական հատվածի խոշոր նախագծերի այս սիներգիան ստեղծում է փոխլրացնող, հզոր էկոհամակարգ, որն էապես նվազեցնում է ռիսկերն ու ստեղծում հավելյալ արժեք ներդրողների համար»:Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ «ԻՆՔՈՐ»-ի պարագայում քառորդ դարի պատմությունը ընկերության համար պահպանողականության հոմանիշ չէ: Ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների (FinTech) դարաշրջանում «ԻՆՔՈՐ»-ն աշխատում է դինամիկ, երիտասարդական ավյուն ունեցողին բնորոշ մտածողությամբ։ Ընկերությունն այսօր ունի պրոֆեսիոնալների միջազգային թիմ՝ Երեւանից, Մոսկվայից, Լոնդոնից, Ամստերդամից եւ Նյու Յորքից, որի նպատակն է լավագույն գիտելիքն ու միջազգային փորձը տեղայնացնել հայկական շուկայում։«Մեր ոլորտում 25 տարին այն տարիքն է, երբ ընդունված է հանգստանալ եւ դառնալ կոնսերվատիվ: Բայց, ինչպես պարզվեց, դա մեր մասին չէ: Մեր թիմի դինամիկան մեզ առաջ է մղում՝ հաղթահարելու ցանկացած արգելք, դժվարություն եւ մարտահրավեր: Մենք կառուցում ենք լավագույն ներդրումային ընկերությունը հաճախորդների, աշխատակիցների եւ բաժնետերերի համար»,- ասել է ընկերության զարգացման գծով տնօրեն Դավիթ Դավթյանը:Ընկերության նոր մոտեցումների հիմնական նպատակն է ժամանակակից թվային գործիքակազմի միջոցով ապահովել ուղիղ, պարզ եւ հարմարավետ մուտք դեպի համաշխարհային առաջատար բորսաներ՝ պորտֆելների կառավարումը դարձնելով հասանելի անմիջապես հաճախորդի սմարթֆոնից՝ «ԻՆՔՈՐ Ինվեստ» բջջային հավելվածով: Tweet Դիտում՝ 1867