IDBank-ը «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկերն է

18.05.2026 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Women in Leadership Forum & Awards 2026

IDBank-ը «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկերն էր, որ մեկ հարկի տակ էր միավորել ամենատարբեր ոլորտներում հաջողություն գրանցած առաջնորդ կանանց։


IDBank-ի սոցիալական պատասխանատվության կարեւոր ուղղություններից է աշխատավայրում հավասար պայմանների ստեղծումն ու անկախ սեռից՝ բոլոր աշխատակիցներին հավասար հնարավորություններ առաջարկելը։

IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման տնօրեն Սոնա Մանուչարյանի խոսքով՝ բանկը մշտապես կանգնած է նման միջոցառումների կողքին․ «Այսօր արդեն անհերքելի փաստ է, որ կանանց դերը ցանկացած բիզնեսում կարեւոր է եւ միեւնույն ժամանակ կարեւոր է, որ բիզնեսում կանանց եւ տղամարդկանց համար լինեն հավասար պայմաններ։ Ուրախությամբ կարող եմ ասել, որ IDBank-ի միջին օղակի ղեկավարներից սկսած շուրջ 53%-ը կանայք են։ Նրանցից յուրաքանչյուրը կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք առանցքային են բիզնեսի հաջողության համար»:

Բանկից հայտնել են, որ այս ֆորումը ստեղծվել է կին առաջնորդների համայնքը Հայաստանում միավորելու եւ ամրացնելու համար, բայց առաջնորդությունը ոչ միայն պաշտոնի, այլեւ պատասխանատվության մասին է, պատասխանատվություն՝ աջակցելու թիմերին եւ ստեղծելու զարգացման նոր հեռանկարներ։

«Մենք այսօր ունենք մոտ երկու հարյուր կին առաջնորդներ, ովքեր այստեղ են եւ ներգրավվել են մեր կազմակերպչական փուլին։ Երբ առաջացավ նման ֆորմատի կրթական ֆորում կազմակերպելու միտքը, շատ ոգեւորվեցինք եւ ակտիվ անցանք գործի, որովհետեւ տեսնում ենք, որ մեր հասարակությունում կանայք ունեն առաջնորդներ լինելու պոտենցիալը։ Ինչպես նաեւ եթե չլիներ IDBank-ը, այս ֆորումը իրականություն չէր դառնա», - ասել է «Women in Leadership Forum & Awards 2026»-ի համահիմնադիր Մանե Բարեղամյանը։

Ֆորումի պանելային քննարկումների ընթացքում Սոնա Մանուչարյանը կիսվել է մարդկային կապիտալի կառավարման կարեւոր հմտություններով եւ IDBank-ի հաջողության օրինակներով։ Իրենց տաղանդով ու աշխատասիրությամբ՝ կանայք այսօր մեծ ու հզոր թիմերի ղեկավարներ են, ստեղծում են եւ խթանում նորարարությունը՝ աշխատավայրում ապահովելով ամենակարեւորը՝ արդարության եւ հավասարության միջավայրը։

Փորձի փոխանակումից եւ պանելային քննարկումներից հետո «Women in Leadership Forum & Awards 2026»- ի կազմակերպիչները մրցանակներ են հանձնել ամենատարբեր անվանակարգերում հաղթած կանանց։ IDBank-ը հաղթողներին նվիրել է իր Travel Card-ը՝ մեկ տարվա անվճար սպասարկման հնարավորությամբ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 5265

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW