Ֆասթ Բանկը մասնակցել է Մայիսի 1-ի տոնական շքերթին

15.05.2026 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Մայիսի 1

Ֆասթ Բանկը մասնակցել է Մայիսի 1-ի՝ Աշխատավորի օրվան նվիրված տոնական շքերթին։ 


Ֆասթ Բանկի բրենդային գույներով հարդարված տաղավարն ուղեկցել են բանկի աշխատակիցները, իսկ տոնական տրամադրությունն ապահովել է Նեմրա հայկական ռոք խումբը։

«Ֆասթ Բանկում Մայիսի 1-ը նշանակալի օր է․ այստեղ ընդունված է համարել, որ աշխատակիցներն ընկերության կայուն զարգացման, առաջընթացի հիմքն են։ Ֆասթ Բանկի կորպորատիվ մշակույթի, արժեքների հիմքում արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովումն ու մասնագիտական աճի խրախուսումն է»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Նշվում է, որ նախորդ տարի Ֆասթ Բանկը, ըստ «ՀՀ աշխատաշուկա 2025» հետազոտության, ֆինանսաբանկային ոլորտի ամենաակտիվ գործատուն է ճանաչվել։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 1303

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW