Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Yerevan Dialogue 2026»-ը

13.05.2026 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #«Yerevan Dialogue 2026»

Ֆասթ Բանկի հովանավորությամբ մայիսի 5-6-ը Երեւանում կայացել է «Yerevan Dialogue 2026»-ը։ Միջազգային համաժողովն այս տարի մեկ հարկի տակ էր համախմբել Հայաստանի կառավարության եւ միջազգային հեղինակավոր կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների, անմասն չեն մնացել նաեւ հասարակական կազմակերպությունները, մասնավոր ընկերություններն ու ակադեմիական շրջանակները։ 


Ֆասթ Բանկից հայտնել են, որ «Riding Through the Storms» խորագրի ներքո իրականացվող երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են աշխարհաքաղաքական բեւեռացման, ժողովրդավարության դիմադրողականության, հիբրիդային սպառնալիքների, արհեստական բանականության հիմնախնդիրներն ու «կանաչ տնտեսության» հեռանկարները։ Շոշափվել է նաեւ եվրոպական ինտեգրման եւ ԵՄ ընդլայնման աշխարհաքաղաքական գործընթացների թեման․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում լավ նախադեպ է ստեղծել առաջադիմության եւ զարգացման համար։

Ֆասթ Բանկի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանը մասնակցել է ԵՄ-ՀՀ առեւտրի եւ ներդրումների խթանման թեմայով պանելային քննարկմանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը ոչ միայն դիրքավորվել է որպես կապի, առեւտրի եւ ներդրումների տարածաշրջանային կենտրոն, այլեւ մեծ ներուժ ունի ինտեգրվելու եվրոպական շուկաներին․ «Ֆասթ Բանկի համար շատ կարեւոր է լինել մասնակից նման միջազգային հարթակներում, քանի որ այստեղ է ձեւավորվում այն երկխոսությունը, որ վաղը վերածվում է հստակ քայլերի։ Մենք այստեղ ենք որպես գործընկեր՝ աջակցելու բոլոր այն գործընթացներին, որոնք ուժեղացնելու են Հայաստանի դիրքը միջազգային շուկաներում որպես բաց եւ զարգացող տնտեսություն»։

«Ֆասթ Բանկում կարեւորում են ԱԳՆ-ի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող «Yerevan Dialogue» միջազգային համաժողովի իրականացումը, որը միտված է Հայաստանի հեղինակության բարձրացմանը, դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանն ու տարբեր բնագավառներում գործընկերային հարաբերությունների հաստատմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 850

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW