Ամիօ բանկը շարունակում է զարգացնել հաճախորդակենտրոն սպասարկումը՝ ներդնելով մասնաճյուղային ցանցի ունիվերսալացման մոդել։ Բանկից հայտնել են, որ մոդելի շրջանակում յուրաքանչյուր աշխատակից կարող է սպասարկել ցանկացած հաճախորդի՝ անկախ ծառայության տեսակից։Մի շարք մասնաճյուղերում արդեն իրականացվել է պիլոտային փուլը, որի արդյունքները վկայում են մոդելի արդյունավետության մասին։Ունիվերսալացման շնորհիվ հաճախորդները կստանան ավելի հարմար եւ պարզ սպասարկում՝ առանց երկար սպասելու կամ գործարքը տարբեր մասնագետների միջեւ փոխանցելու անհրաժեշտության։Ամիօ բանկը շարունակաբար ներդնում է նորարարական լուծումներ՝ ապահովելով առավել հարմարավետ փորձառություն իր հաճախորդների համար:Բանկի հաճախորդ կարող եք դառնալ ամբողջովին առցանց՝ ընդամենը ներբեռնելով AMIO Mobile հավելվածը եւ անցնելով արագ գրանցում։Ներբեռնեք հավելվածը այստեղ:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1664