ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր

03.04.2026 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #Commerzbank AG

ԱրարատԲանկը 10-րդ անգամ արժանացել է Գերմանական առաջատար ֆինանսական հաստատություններից մեկի՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» (STP Award 2025) մրցանակին։ 


Բանկից հայտնել են, որ մրցանակը շնորհվել է 2025թ.-ին SWIFT համակարգով իրականացվող փոխանցումների գերազանց որակ ապահովելու համար, ինչը նշանակում է, որ Commerzbank թղթակցի միջոցով իրականացված բոլոր փոխանցումները ամբողջությամբ համապատասխանել են STP ստանդարտներին` ապահովելով վճարային գործարքների արագության ու անվտանգության բարձր ցուցանիշներ։

Առաջին անգամ ԱրարատԲանկն այս մրցանակին արժանացել է 2011 թվականին։ 

«Հատկապես նշանակալի է, որ Commerzbank AG-ի կողմից այս մրցանակը շնորհվում է սահմանափակ թվով գործընկերների՝ բացառապես այն ֆինանսական հաստատություններին, որոնք ցուցաբերում են վճարումների մշակման գերազանց որակ եւ լիարժեք համապատասխանություն STP ստանդարտներին:

Commerzbank AG-ը գերմանական նշանակալից ֆինանսական հաստատություն է, որի հետ համագործակցության զարգացումը կարեւոր նշանակություն ունի ԱրարատԲանկի համար։ Միջազգային գործընկերոջ կողմից նման բարձր գնահատականը հերթական անգամ ամրապնդում է ԱրարատԲանկի դիրքը որպես վստահելի գործընկեր միջազգային ֆինանսական համակարգում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3465

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW