Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ ոչ ֆինանսական պարտավորություններ չի ստանձնում

09.02.2009 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. Ռուսաստանի կողմից $500 մլն-ի կայունացնող վարկ հատկացնելու վերաբերյալ համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանի կողմից ոչ ֆինանսական այլ պարտավորությունների կատարում, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել են ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունում:

Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները ստորագրել են Հայաստանին $500 մլն-ի պետական վարկ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնագիր` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքների չեզոքացման նպատակով: 

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությումը, վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը, վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից 4-ը` արտոնյալ:

Մամլո ծառայությունում նշել են, որ բանակցությունները ՌԴ եւՀՀ կառավարությունների միջեւ դեռեւս շարունակվում են:
 

Դիտում՝ 12790
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW