IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին

13.03.2026 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #IDDistributor

IDBank-ը ներկայացնում է IDDistributor նորարարական թվային հարթակը, որը միավորում է վճարումների ավտոմատացումն ու շրջանառու կապիտալի հասանելիությունը մեկ ամբողջական լուծման մեջ։ 

Նախաձեռնությունը համաֆինանսավորում է Հելվետաս շվեյցարական ինտերկոոպերացիայի RECONOMY ներառական եւ կանաչ տնտեսության զարգացման ծրագիրը։

Ի՞նչ է IDDistributor-ը

IDDistributor-ը ժամանակակից ֆինանսական գործիք է, որը հնարավորություն կտա մատակարար կամ արտադրող կազմակերպությունների առաքիչներին ընդունել վճարումներ առեւտրի կետերից՝ անվտանգ եւ ամբողջությամբ անկանխիկ եղանակով։

Գործիքը միաժամանակ լուծում է բիզնես համագործակցության երկու առանցքային խնդիր։ Առաջինը՝ մատակարարների եւ առեւտրի կետերի միջեւ հաշվարկների գործընթացի պարզեցում եւ թվայնացում՝ այն դարձնելով արագ, անկանխիկ եւ լիովին վերահսկելի։ Երկրորդը՝ միկրո եւ փոքր բիզնեսների համար ֆինանսական ճկունության ապահովում՝ Rocket Distributor նախահաստատված վարկային սահմանաչափի միջոցով։

Հարթակը ոչ միայն պարզեցնում է մատակարարման պահին վճարման գործընթացը, այլեւ բարձրացնում է գործարքների թափանցիկությունը եւ արդյունավետությունը՝ նվազեցնելով կանխիկի շրջանառության հետ կապված ռիսկերը։

Ֆինանսների հասանելիություն եւ բիզնեսի կայուն աճ

IDDistributor-ի միջոցով նույնիսկ Հայաստանի հեռավոր համայնքներում գործող միկրո եւ փոքր բիզնեսները ստանում են արագ ֆինանսավորման եւ անվտանգ անկանխիկ վճարումների հասանելիություն։

Լուծումը ստեղծում է միջավայր, որտեղ վճարումները եւ ֆինանսավորումը գործում են միասին՝ աջակցելով բիզնեսների կայուն աճին, շրջանառության մեծացմանը եւ գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը։

Ինչպե՞ս է աշխատում համակարգը

Համակարգը գործում է երկու հավելվածների՝ IDDistributor-ի եւ IDBusiness Mobile-ի փոխկապակցված աշխատանքի միջոցով։

- IDDistributor-ը նախատեսված է մատակարար կազմակերպությունների առաքիչների,
- IDBusiness Mobile-ը՝ առեւտրային կետերի համար։ 

Մատակարարման պահին առաքիչը IDDistributor հավելվածում մուտքագրում է վճարման համար անհրաժեշտ տվյալները, ձեւավորում QR-կոդ, իսկ առեւտրային կետը IDBusiness Mobile հավելվածով սքանավորում է այն եւ կատարում վճարումը ինչպես իր կազմակերպության՝ IDBank-ի հաշիվներին առկա դրամական միջոցներից, այնպես էլ նորարարական Rocket Distributor վարկային սահմանաչափով:    

Վճարումը կատարվում է ակնթարթորեն, եւ գումարն անմիջապես փոխանցվում է մատակարար ընկերության բանկային հաշվին՝ հասանելի դառնալով մատակարար կամ արտադրող ընկերությանը եւ ապահովելով գործընթացների արագությունն ու անխափանությունը։

Rocket Distributor․ շրջանառու կապիտալի ճկուն կառավարման լուծում

IDDistributor-ի կարեւորագույն բաղադրիչներից է Rocket Distributor վարկային գործիքը։

Եթե առեւտրային կետը տվյալ պահին չունի բավարար շրջանառու միջոցներ, ապա կարող է օգտագործել IDBank-ի կողմից նախահաստատված վարկային սահմանաչափը եւ անմիջապես իրականացնել մատակարարման դիմաց վճարումը։

Այս մեխանիզմը թույլ է տալիս.

- բարելավել բիզնես գործընթացները,
- ապահովել մատակարարման անընդհատությունը,
- ավելի արդյունավետ կառավարել շրջանառու կապիտալը,
- արագացնել ապրանքաշրջանառությունը։

Վարկային սահմանաչափը սահմանվում է բանկի կողմից՝ ելնելով առեւտրային կետի վարկունակությունից եւ կարող է պարբերաբար վերանայվել։ Առեւտրային կետը, գնորդներից ընդունելով անկանխիկ վճարումներ, կկարողանա հեշտությամբ մարել Rocket Distributor վարկը կամ կուտակել միջոցները իր IDBank-ի հաշվին՝ այդպիսով հեշտությամբ իրականացնելով ապրանքաշրջանառության եւ դրա դիմաց վճարումների ընդունման ու կատարման գործընթացները։ Ընդ որում, Rocket Distributor վարկը մարելուն պես, սահմանաչափը անմիջապես կվերականգնվի եւ առեւտրային կետը կկարողանա նորից օգտագործել այն հաջորդ պատվերների համար։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 1263

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW