Մարտի 5-ից սկսվում է կենսաթոշակառուների եւ նպաստառուների բաշխումը բանկերի միջեւ

05.03.2026 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#կենսաթոշակ #անկանխիկ
Կառավարության որոշմամբ սապրիլի 1-ից Հայաստանում պետական բոլոր նպաստներն ու կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի կողմից թողարկված կենսաթոշակային քարտերի միջոցով։

Բանկերը հունվար-փետրվար ամիսներին անկանխիկ վճարման դիմում ներկայացրած եւ բանկ ընտրած քաղաքացիների համար իրականացրել են քարտերի թողարկումը։ 

Բանկից միությունից հիշեցնում են, որ անկանխիկ վճարման դիմում չներկայացրած շահառուները մարտի 5-ից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ինքնաշխատ եղանակով կբաշխվեն ըստ հետեւյալ բանկերի․

1. Ակբա բանկ ԲԲԸ 
2. ԱրարատԲանկ ԲԲԸ
3. Արցախբանկ ՓԲԸ
4. Հայէկոնոմբանկ ԲԲԸ

Վերոնշյալ 4 բանկը մինչեւ ապրիլի 1-ը տեղաշարժման սահմանափակում ունեցող անձանց համար կապահովեն քարտերի առաքումը՝ բանկի աշխատակիցների եւ/կամ սուրհանդակային ծառայությունների միջոցով։

Նշվում է, որ մարտի 5-ից մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Միասնական սոցիալական ծառայության կողմից վճարման եղանակի փոփոխության եւ բանկի ընտրության վերաբերյալ դիմումներ չեն ընդունվելու։

Մինչեւ մարտի 5-ը դիմում ներկայացրած եւ բանկ ընտրած քաղաքացիները, ովքեր չունեն տեղաշարժման սահմանափակումներ, պետք է ներկայանան համապատասխան բանկ՝ քարտը ստանալու համար։
Դիտում՝ 949

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW